06.07.2020 13:30

330 նոր դեպք, 162 ապաքինված

330 նոր դեպք, 162 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 330 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 28 հազար 936 է:

Ապաքինվել է եւս 162 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 16 հազար 302:

Մինչ այս պահը իրականացվել է 123 հազար 815 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 984 մարդ:

Մահացել են 7 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 87 (տղամարդ), 79 (տղամարդ), 78 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 71(տղամարդ), եւ 64 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 491:

159 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: