07.07.2020 12:47

349 նոր դեպք, 605 ապաքինված

349 նոր դեպք, 605 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 349 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 285 է:

Ապաքինվել է եւս 605 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 16 հազար 907:

Մինչ այս պահը իրականացվել է 125 հազար 88 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 711 մարդ:

Մահացել են 12 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 82 (կին), 81(տղամարդ), 80 (կին), 72 (տղամարդ), 70 (կին), 63 (տղամարդ), 60 (կին), 58 (կին), 56 (կին), 56 (կին) եւ 54 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 503:

164 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: