07.07.2020 13:07

Եգորյան. Իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ

Եգորյան. Իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացնում է, որ իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով,

Իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։

Հիշյալ գործի քննությունը նշանակված էր այսօր` ժամը 11:00-ին, սակայն այն չկայացավ` քվորում չլինելու պատճառով: