08.07.2020 12:08

«Ռոման» դիտարկում է Պոչետինոյի եւ Սպալետիի թեկնածությունները

«Ռոման» դիտարկում է Պոչետինոյի եւ Սպալետիի թեկնածությունները

Իտալական «Ռոման» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի կամ Միլանի «Ինտերից» հեռացած իտալացի Լուչանո Սպալետիի թեկնածությունները, եթե պաշտոնանկ անի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Իտալական մամուլը վստահ է, որ չորրորդ անընդմեջ պարտությունից հետո «Ռոմայի» ղեկավարությունը պաշտոնանկ կանի Ֆոնսեկային։

Իտալիայի առաջնության հաջորդ տուրում մայրաքաղաքային թիմը հուլիսի 8-ին կընդունի «Պարմային»։

Նախորդ երեք խաղերում «Ռոման» պարտվել է «Միլանին» (0։2), «Ուդինեզեին» (0։2) եւ «Նապոլիին» (1։2)