08.07.2020 12:39

Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում»

Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում»

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում» նաև հաջորդ մրցաշրջանում, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել ֆրանսիացու հետ ու հավաստիացրել խաղացողին, որ նրա հետ հույսեր է կապում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները Գրիզմանի ծառայություններն առաջարկել են 3 ակումբի՝ ՊՍԺ-ին, «Ինտերին» և «Յուվենտուսին»: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: