08.07.2020 13:46

535 նոր դեպք, 520 ապաքինված, 18 մահ

535 նոր դեպք, 520 ապաքինված, 18 մահ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 535 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 820 է:

Ապաքինվել է եւս 520 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 17 հազար 427:

Մինչ այս պահը իրականացվել է 127 հազար 171 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 708 մարդ:

Մահացել են 18 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 93 (կին), 84 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ), 78 (կին), 75 (տղամարդ), 75 (տղամարդ), 73 (տղամարդ), 71 (տղամարդ), 71 (տղամարդ), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 68 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 39 (կին) եւ 34 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 521

164 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: