09.07.2020 09:24

«Բարսելոնան» կատալոնական դերբիում հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնան» կատալոնական դերբիում հաղթեց նվազագույն հաշվով  (տեսանյութ)

Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Լուիս Սուարեսը: 

Հավելենք, որ «Բարսայից» 50-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց ընդմիջմանը դաշտ մտած Անսու Ֆաթին: Հյուրերը նույնպես հետ չմնացին: 3 րոպե անց «Էսպնայոլի» կիսապաշտպան Պոլ Լոսանոն նույնպես կարմիր քարտ ստացավ: 

«Բարսելոնան» 76 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ 35-րդ տուրում Արքայական թիմը հուլիսի 10-ին կընդունի «Ալավեսին»։ «Էսպանյոլը» վերջինն է (24 միավոր) եւ դուրս մնաց Պրիմերայից։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1։0 

Լուիս Սուարես, 56

Հեռացումներ՝ Անսու Ֆատի («Բարսելոնա»), 50, Պոլ Լոսանո («Էսպանյոլ»), 53