09.07.2020 13:30

«Էսպանյոլի» մարզիչը ներողություն է խնդրել Պրիմերայից դուրս մնալու համար

«Էսպանյոլի» մարզիչը ներողություն է խնդրել Պրիմերայից դուրս մնալու համար

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Ֆրանսիսկո Ռուֆետեն ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից Պրիմերայից դուրս մնալու համար։ 34-րդ տուրում «Բարսելոնային» 0։1 հաշվով պարտվելուց հետո «Էսպանյոլը» կորցրեց 17-րդ տեղ բարձրանալու հնարավորությունը։

«Մեր ակումբն ունի բազմաթիվ երկրպագուներ, որոնք արժանի են ավելի լավ արդյունքների։ Մենք ձգտեցինք անել առավելագույնը, բայց չստացվեց։ Ես հպարտ եմ, որ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչն եմ։ 

Ապագայում մենք պետք է խաղանք այնպես, ինչպես այսօր խաղացինք «Բարսելոնայի» դեմ։ Բարդ կլինի, բայց այս խաղը պետք է լինի ապագայի մեր հաջողությունների հիմքը։

Մեծ ցավ ենք ապրում Պրիմերայից դուրս մնալու համար։ Կանենք հնարավոր ամեն ինչ վերադառնալու համար»,- Ռուֆետեի խոսքը մեջբերում է Marca-ն։

43-ամյա մասնագետը հունիսի 27-ին է փոխարինել Աբելարդո Ֆերնանդեսին։ 

35 խաղից հետո «Էսպանյոլը» 24 միավորով վերջին տեղում է եւ 17-րդ տեղում ընթացող «Էյբարից» հետ է 11 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։