09.07.2020 12:32

526 նոր դեպք, 573 ապաքինված, 14 մահ

526 նոր դեպք, 573 ապաքինված, 14 մահ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 526 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 30 հազար 346 է:

Ապաքինվել է եւս 573 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 18 հազար:

Մինչ այս պահը իրականացվել է 129 հազար 166 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 641 մարդ:

Մահացել են 14 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 90 (կին), 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 68 (կին), 65 (կին), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 63 (կին), 61 (կին) եւ 52 (կին) տարեկան: Բացի 63-ամյա կնոջից, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 535

170 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: