10.07.2020 13:00

Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը

Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ/  նախագահ Թոմաս Բախը Փարիզի  Ելիսեյան պալատում հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ։

Հանդիպման ընթացքում, ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, քննարկվել է կորոնավիրուսի պատճառով  օլիմպիական խաղերի կազմակերպման առջև ծառացած նոր մարտահրավերների հարցը:

Անդրադարձ է եղել  «Փարիզ-2024» կազմկոմիտեի խնդիրներին։ Կարևորվել է խաղերը հետկորոնավիրուսային վիճակին  հարմարեցնելու նախագիծը։ Կորդեգրվի  պարզեցված մոտեցում` միաժամանակ պահպանելով  նախատեսված բյուջեն և  օլիմպիական արժեքները։

Նախագահ Մակրոնը բարձր է  գնահատել ամբողջ աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի  հնարավորությունը։