11.07.2020 09:27

Կարեն Խաչանովը Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի

Կարեն Խաչանովը Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիսիտ, աշխարհի 15-րդ տակետ Կարեն Խաչանովը Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի, տեղեկացնում է Чемпионат-ը:

Աշխարհի երրորդ ռակետ, ավստրացի Դոմինիկ Տիմի կողմից կազմակերպած մրցաշարին կմասնակցեն նաև Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը և Մատեո Բերետինին:

Ցուցադրական մրցաշարը կանցկացվի հուլիսի 13-19-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը: