11.07.2020 11:00

Գվարդիոլա․ Եթե մտածենք հաջորդ փուլի մասին, «Ռեալը» մեզ դուրս կթողնի պայքարից

Գվարդիոլա․ Եթե մտածենք հաջորդ փուլի մասին, «Ռեալը» մեզ դուրս կթողնի պայքարից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքների մասին։ 1/8 եզրափակիչում մանչեսթերյան թիմի մրցակիցը «Ռեալն» է, որը Մադրիդում պարտվել է 1։2 հաշվով։

«Ծանոթացա վիճակահանության արդյունքներին, բայց մենք դեռ խաղալու ենք «Ռեալի» դեմ։ Եթե մտածենք հաջորդ փուլի մասին, «Ռեալը» մեզ դուրս կթողնի պայքարից։

Նրանք այս մրցաշարի արքաներն են։ Ինձնից ոչ ոք ավելի լավ չի ճանաչում «Ռեալին», նրանց ներուժն ու պատմությունը։ Մեզ սպասվում է լուրջ պայքար։

Մինչեւ «Ռեալի» հետ դիմակայությունը մենք դեռ ունենք Պրեմյեր լիգայի հանդիպումներ, «Արսենալի» հետ կիսաեզրափակիչ Անգլիայի գավաթի խաղարկությունում, հնարավոր է՝ նաեւ եզրափակիչ։ Դրանից հետո նոր միայն կմտածենք «Ռեալի» մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Յուվենտուս» - «Լիոն» դիմակայության հաղթողի հետ։