11.07.2020 12:00

Պրեմիեր լիգա․ Հունիսի լավագույն խաղացողն ու մարզիչը (ֆոտո)

Պրեմիեր լիգա․ Հունիսի լավագույն խաղացողն ու մարզիչը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պորտուգալացի կիսապ«Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչի մրցանակը հունիսի հանդիպումների արդյունքում ստացել է «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։

Հունիսին «Վուլվերհեմփթոնը» 1։0 հաշվով հաղթել է «Աստոն Վիլային», նույն հաշվով՝ «Բորնմուտին», 2։0 հաշվով՝ «Վեստ Հեմին»։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Սթիվ Բրյուսը («Նյուքասլ»), Ֆրենկ Լեմպարդը («Չելսի») եւ Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»)։