11.07.2020 13:00

Լա Լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Լա Լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հունիսին տեղի ունեցած 5 խաղերում Բենզեման խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 33 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Նշենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել հունիսին անցկացրած բոլոր խաղերում և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: