12.07.2020 08:45

«Ռոման» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Ռոման» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահներից «Բրեշիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն, 62-րդ րոպեին իսպանացի հարձակվող Կառլես Սայոլի փոխանցումից հետո հյուրերի առավելությունը կրկնապատկեց խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը։ 74-րդ րոպեին հաշիվը 3։0 դարձրեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին: 

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված էր մեկ խաղով եւ չմասնակցեց այս հանդիպմանը։

«Ռոման» 54 միավորով 5-րդ տեղում է, «Բրեշիան» նախավերջինն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բրեշիա» - «Ռոմա»՝ 0։3 (տեսանյութ)

Ֆեդերիկո Ֆասիո, 48, Նիկոլա Կալինիչ, 62, Նիկոլո Ձանյոլո, 74