12.07.2020 09:20

«Լիվերպուլի» լեգենդը «Մանչեսթեր Յունայթեդին» կոչ է արել վաճառել Դե Խեային

«Լիվերպուլի» լեգենդը «Մանչեսթեր Յունայթեդին» կոչ է արել վաճառել Դե Խեային

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների գլխավոր պատճառը թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան է:

Կարագերը խորհուրդ է տվել մանչեսթերյան ակումբի ղեկավարությանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Դե Խեային և նոր դարպասապահ գնել։

 

«Դավիդ Դե Խեան կայուն դարպասապահ չէ: Եթե նա վատ մարզավիճակում է գտնվում, ապա այդ շրջանը շատ երկար է տևում: Վստահ եմ, որ Դե Խեան այլևս չի կարող ցույց տալ այն բարձրակարգ խաղը, որը տեսնում էինք նրա կատարմամբ մի քանի տարի առաջ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վաճառի Դե Խեային և այլ դարպասապահ ձեռք բերի»,- Կարագերի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Ավելի վաղ Դավիդ Դե Խեայի մրցելույթներից դժգոհություն էր հայտնել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը: