12.07.2020 10:30

Զիդան. Կցանկանայի, որ VAR-ը չկիրառվեր ֆուտբոլում

Զիդան. Կցանկանայի, որ VAR-ը չկիրառվեր ֆուտբոլում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 35-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղից հետո խոսել է VAR համակարգի աշխատանքի շուրջ ծավալվող քննարկումների մասին:

«VAR համակարգը ֆուտբոլում օգտագործվում է, որպեսզի որևէ վիճահարույց դրվագ իր ազդեցությունը չունենա վերջնական արդյունքի վրա: 

Կցանկանայի, որ VAR-ը չկիրառվեր ֆուտբոլում, որպեսզի մարդիկ տեսնեին, որ առանց դրա հնարավոր չէ»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մրցաշարի 34-րդ տուրում VAR-ի ընդունած 3 որոշում սխալ է համարել։