12.07.2020 11:00

Գատուզոն ու «Նապոլին» նոր պայմանագիր են համաձայնեցրել

Գատուզոն ու «Նապոլին» նոր պայմանագիր են համաձայնեցրել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն համաձայնեցրել է նեապոլիտանական ակումբի հետ նոր պայմանագրի կետերը: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մոտ ժամանակներս Գատուզոն կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ, որպեսզի ավարտին հասցնի գործարքը: Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ:

Հիշեցնենք՝ Գատուզոն «Նապոլին» գլխավորել է անցած տարեվերջին: Ա Սերիայի 31 տուրերից հետո «Նապոլին» 51 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: ՉԼ գոտուց նեապոլիտանցիները հետ են մնում 14 միավորով: