12.07.2020 12:32

Ռոնալդո. Ռասիզմի դեմ պայքարը պայքար չէ սևամորթների համար, սա պայքար է բոլորի համար

Ռոնալդո. Ռասիզմի դեմ պայքարը պայքար չէ սևամորթների համար, սա պայքար է բոլորի համար

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է ռասիզմի դեմ պայքարի կարևորության մասին.

«Ռասիզմի դեմ պայքարը պայքար չէ սևամորթների համար, սա պայքար է բոլորի համար: Ոչ ոք ռասիստ չի ծնվում: Մենք պետք է պայքարենք այն մարդկանց դեմ, ովքեր մյուսներին սովորեցնում են ռասիստ լինել: Եվ դա մեր ընդհանուր պայքարն է: Մենք ունենք բարձր ձայն, մենք պետք է դրանից օգտվենք: Պայքարը պետք է շարունակվի ամեն օր»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում AS-ը: 

Մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որին կասկածում էին կեղծ քսան դոլարանոց թղթադրամը հանձնելու մեջ, մահացել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում այն բանից հետո, երբ Դերեկ Շովինը՝ սպիտակամորթ ոստիկանը, Ֆլոյդին բերման ենթարկելիս մոտ 9 րոպե ծնկով սեղմել է վերջինիս պարանոցը՝ խանգարելով նրան շնչել: