12.07.2020 13:15

Ջոկովիչ․ Չգիտեմ՝ կխաղամ US Open-ում, թե ոչ

Ջոկովիչ․ Չգիտեմ՝ կխաղամ US Open-ում, թե ոչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսը հաղթահարելուց հետո խոսել է մրցաշրջանի վերսկսման և այն մրցաշարերի մասին, որոնց ուզում է մասնակցել։

«Դեռևս չգիտեմ՝ կխաղամ US Open-ում, թե ոչ։ Վաշինգտոն ես հաստատ չեմ գնալու։

Եվրոպական մրցաշարերում մասնակցելը բավական անվտանգ է։ Կցանկանայի խաղալ Ռոլան Գարոսում, ինչպես նաև Հռոմի և Մադրիդի մասթերսներում»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում Tennis World-ը։

Ավելի վաղ Ռաֆայել Նադալը հաստատել էր, որ մասնակցելու է Մադրիդի մասթերսին։