13.07.2020 09:02

Ստերլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ լավագույն ռմբարկու Պրեմիեր լիգայում

Ստերլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ լավագույն ռմբարկու Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում (5։0) «Բրայթոնին» խփած երեք գոլի շնորհիվ Պրեմիեր լիգայում (1992-1993-ի մրցաշրջանից) մանչեսթերյան ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Յայա Տուրեից (62 գոլ) եւ դարձավ երկրորդ ռմբարկուն՝ 65 գոլ։ Չորրորդ տեղում է Դավիդ Սիլվան՝ 59 գոլ։

«Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկուն Անգլիայի առաջնություններում խփած գոլերով Սերխիո Ագուերոն է՝ 180 գոլ։