13.07.2020 09:19

Զիդան․ Խամես Ռոդրիգեսը կարեւոր խաղացող է

Զիդան․ Խամես Ռոդրիգեսը կարեւոր խաղացող է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարեւորել է կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի դերն Արքայական ակումբում։

«Խամեսը կարեւոր խաղացող է եւ մեր ֆուտբոլիստն է։ Այսօր նա դառնում է 29 տարեկան, եւ ես նրան մաղթում եմ երջանիկ ծննդյան օր։

Ճիշտ է, որ ֆուտբոլիստներից ոմանք ավելի շատ են խաղում, քան մյուսները, բայց ես չեմ պատրաստվում անտեսել իմ խաղացողներից որեւէ մեկին։ Յուրաքանչյուրն իր ներդրումն ունի թիմի խաղում։ Մեր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներն էլ օգուտ են տալիս»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Ռոդրիգեսը 2014թ․ ամռանն է «Մոնակոյից» 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Խամեսի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերն այժմ գնահատվում է 32 միլիոն եվրո։