13.07.2020 10:23

Կլոպ. 4 տարվա ծանր աշխատանքից հետո կցանկանամ 1 տարի ոչինչ չանել

Կլոպ. 4 տարվա ծանր աշխատանքից հետո կցանկանամ 1 տարի ոչինչ չանել

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին՝ ակնարկելով, որ մտադիր է մինչև 2024 թվականը շարունակել աշխատանքը «Լիվերպուլում»:

««Լիվերպուլում» 4 տարվա ծանր աշխատանքից հետո կցանկանամ 1 տարի ոչինչ չանել: Դեռ որոշում չեմ ընդունել:

Երբ ավարտեմ մարզչական կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ Գերմանիա և բնակություն հաստատել Մայնցում»,- Կլոպի խոսքը փոխանցում է SWR-ը:

Հիշեցնենք, որ 53-ամյա Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2015 թվականից: