13.07.2020 11:00

Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունն անդրադարձել է թիմի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթներին:

«CR2020. Այս տարի Եվրոպայի առաջատար առաջնություններում ոչ ոք ավելի շատ գոլ չի խփում, քան մեր ավագը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

14 խաղ, 18 գոլ»,- ասված է Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում 35-ամյա Ռոնալդուն մասնակցել է 40 հանդիպման, խփել 32 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: