13.07.2020 11:27

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայից» հեռացած ֆուտբոլիստին

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայից» հեռացած ֆուտբոլիստին

Իսպանական «Վալենսիայից» հեռացած արգենտինացի հարձակվող Էսեկիել Գարայը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Ռոմայում», տեղեկացնում է Superdeporte-ն:

«Ռոման» բանակցություններ է սկսել արդեն ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Գարայի հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: 

Էսեկիել Գարայը «Վալենսիայում» հանդես է եկել 2016 թվականից՝ ակումբի կազմում մասնակցելով 92 հանդիպման:

Ավելի վաղ Գարայը հանդես է եկել նաև «Զենիթում», «Բենֆիկայում», «Ռեալում»: