13.07.2020 13:00

Ռումինիայում մրցավարը 3 անընդմեջ 11 մետրանոց է նշանակել. 3-ն էլ վրիպել են (տեսանյութ)

Ռումինիայում մրցավարը 3 անընդմեջ 11 մետրանոց է նշանակել. 3-ն էլ վրիպել են (տեսանյութ)

Ռումինիայի առաջնության «Պետրոլուլ»-«Ռապիդ» հանդիպման ժամանակ մրցավարը 3 անընդմեջ 11 մետրանոց է նշանակել հյուրերի դարպասին: 

Առաջին 11 մետրանոցը նշանակվել է 65-րդ րոպեին: Հյուրերի դարպասապահ Միխայ Պոպոն հետ է մղել հարվածը, սակայն մինչ այդ դարպասային գծից առաջ է եղել: Մրցավարը հրահանգել է կրկնել հարվածը և դեղին քարտ է ցույց տվել դարպասապահին: 

Երկրորդ հարվածը դաշտի տերերի մեկ այլ խաղացող է իրացրել ու Պոպան նորից հետ է մղել այն, սակայն կրկին կանոնների խախտումով: Մրցավարը նորից հրահանգել է կրկնել հարվածն ու Պոպային երկրորդ դեղին քարտն է ցույց տվել՝ հեռացնելով դաշտից: 

Երրորդ դեպքում «Պետրոլուլի» խաղացողը շեղ է հարվածել: Արդյունքում՝ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: