13.07.2020 13:36

«Բարսելոնան» հայտնել է Գրիզմանի բուժզննման արդյունքները

«Բարսելոնան» հայտնել է Գրիզմանի բուժզննման արդյունքները

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի բուժզննման արդյունքները:

Հիշեցնենք՝ Գրիզմանը վնասվածք է ստացել Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեպ խաղում (1-0): Հարձակվողը փոխարինվել էր ընդմիջմանը:

Գրիզմանի բուժզննման արդյունքում հայտնաբերվել է աջ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք: Վերականգնման ժամկետները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ մոտ ժամանակներս Գրիզմանը չի կարողանա օգնել «Բարսելոնային»: