13.07.2020 12:20

ՀՀ ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 182-ով

ՀՀ ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 182-ով

Կիրակի օրը Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 182-ով՝ հասնելով 32 հազար 151-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 232-ով և հասել 19 հազար 865-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 698 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 135 հազար 687-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 573-ի, ևս 183 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 530 մարդ:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց երկրում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 12-ի ժամը 17-ը ներառյալ երկարաձգելուն: