13.07.2020 14:11

ԱՀ ՊՆ. Գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

ԱՀ ՊՆ. Գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Չնայած հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ   հակառակորդի ցանկացած սադրանքի»: