14.07.2020 12:12

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 339, բուժվածներինը՝ 864, մահացել է 8 մարդ

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 339, բուժվածներինը՝ 864, մահացել է 8 մարդ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 339-ով՝ հասնելով 32490-ի, ապաքինվել է 864 մարդ, եւ բուժվածների թիվը հասել է 20729-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1115 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 136 հազար 802-ի:

Գրանցվել է մահվան 8 դեպք. Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 581-ի, ևս 184 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: