14.07.2020 14:40

ՊՆ. Տավուշ. Ունենք երկու զոհ

ՊՆ. Տավուշ. Ունենք երկու զոհ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը փոխանցում է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: