14.07.2020 21:44

Հարութ Ուլոյան. Դա նույն Ժիրայր Սեֆիլյանն է

Հարութ Ուլոյան. Դա նույն Ժիրայր Սեֆիլյանն է

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ժիրայր Սեֆիլյանն «Ազատության» եթերում, 90-ականների իշխանությունների մասին խոսելիս, նրանց անվանում ա «ապիկար» և «հակազգային»: Դա նույն Ժիրայր Սեֆիլյանն ա, որը 2008 թվականի համաժողովրդական շարժման օրերին ոչ միայն պաշտպանում էր նույն այդ «ապիկար» և «հակազգային» անձանց, այլև հանդես էր գալիս հետևյալ հայտարարություններով:

«Հակառակ տարիներ շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող քարոզչական պիտակավորումներին, նա, իմ կարծիքով, ընդգծված հայամետ եւ հավասարակշռված գործիչ է։» («Ժամանակ» օրաթերթ, 04.08.2008թ.)

«Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահն էր եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ [ռազմական] գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին։ Ավելին, նա ինքն էր որոշում կարեւոր հարձակողական գործողությունների ժամկետները:
Եւ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար:

Առաջին նախագահին ժամանակին քննադատում էին նաեւ այն բանի համար, որ նա հարձակողական գործողությունների օրերին մեկնում էր արտասահման՝ ցույց տալու համար, թե դրանք տեղի են ունենում իր կամքից անկախ։ Ինչպե՞ս կարող էր ժամկետներին անտեղյակ նախագահը արտասահմանյան պաշտոնական այցելություններ ծրագրել հենց այդ օրերին:
Բացի այդ, հայտնի է, որ խոշոր գործողությունների համար անհրաժեշտ ռազմամթերքը եւ վառելիքը ստացվում էր Երեւանից եւ առանց դրա հնարավոր չէր դրանք իրականացնել: Հետեւաբար այդ մատակարարումները ապահովող Երեւանը չէր կարող չիմանալ, թե ինչի համար է դա անում:» (03.08.2012թ.)