15.07.2020 09:36

Տավուշ. Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը

Տավուշ. Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը առավոտյան ժամը 8-ին Ֆեյսբուքում գրել է.

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»։