15.07.2020 12:00

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 515, բուժվածներինը՝ 619, 11 մահ

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 515, բուժվածներինը՝ 619, 11 մահ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով, բուժվածներինը՝ 619-ով, գրանցվել է մահվան 11 դեպք։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն. «Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 592-ի, ևս 189 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: