15.07.2020 19:00

Ռոման Բերեզովսկին հեռացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ռոման Բերեզովսկին հեռացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։

«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։