15.07.2020 19:36

Բարտոմեուն քիչ հավանական է համարում, որ Նեյմարն ամռանը կվերադառնա «Բարսելոնա»

Բարտոմեուն քիչ հավանական է համարում, որ Նեյմարն ամռանը կվերադառնա «Բարսելոնա»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն քիչ հավանական է համարում, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Չեմ կարծում, որ ՊՍԺ-ն որեւէ խաղացողի կհանի տրանսֆերային շուկա, իսկ Նեյմարը ֆրանսիական ակումբի խաղացողն է։ Հիմա բոլոր ակումբների համար էլ շուկան շատ բարդ վիճակում է»,- ասել է Բարտոմեուն։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ․ ամռանն է 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։