18.07.2020 11:40

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է


Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հաղորդում են.

«Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի:

Մեր պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու սարքը, այս անգամ ևս Օրբիտեր 3 տեսակի:

Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, սակայն մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Կրակոցները, հրետանակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր կեղծ հաշիվներից, օգտատերերից խուճապի տարածում»: