18.07.2020 11:48

ՀՀ ԱՆ. Ապաքինվել է ևս 631 մարդ

ՀՀ ԱՆ. Ապաքինվել է ևս 631 մարդ

Երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 461 նոր դեպք, ապաքինվել է ևս 631 մարդ:

Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է: