18.07.2020 09:30

Արթուր Ալեքսանյան․ Ես ձեզ հետ եմ, տղե՛րք

Արթուր Ալեքսանյան․ Ես ձեզ հետ եմ, տղե՛րք

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար ցը զորակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:

Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,- Ինստագրամում գրել է Արթուր Ալեքսանյանը։