18.07.2020 10:05

Թոմաս Բախը մտադիր է վերընտրվել ՄՕԿ նախագահ

Թոմաս Բախը մտադիր է վերընտրվել ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գերմանացի նախագահ Թոմաս Բախը մտադիր է վերընտրվել պաշտոնում։ Այդ մասին նա հայտնել է ՄՕԿ-ի առցանց նստաշրջանում։

Նա մանրամասնել է, որ կառաջադրվի, եթե ունենա ՄՕԿ անդամների աջակցությունը։ 

Թոմաս Բախը ՄՕԿ նախագահ ընտրվել է 2013 թվականին։ Կազմակերպության նախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա 2021-ին։ Ընտրվելու դեպքում, նա ՄՕԿ-ը կղեկավարի եւս չորս տարի։