18.07.2020 11:01

Անգլիայի եռակի չեմպիոն «Լիդսը» 16 տարի անց դարձյալ կխաղա Պրեմիեր լիգայում

Անգլիայի եռակի չեմպիոն «Լիդսը» 16 տարի անց դարձյալ կխաղա Պրեմիեր լիգայում

Ֆուտբոլի Անգլիայի եռակի չեմպիոն «Լիդս Յունայթեդը» 16 տարի անց դարձյալ իրավունք ստացավ հանդես գալու Պրեմիեր լիգայում։ Արգենտինացի Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը Չեմպիոնշիփի 44 խաղում վաստակել է 87 միավոր եւ ապահովել է առնվազն երկրորդ տեղը, որը տալիս է Պրեմիեր լիգայի ուղեգիր։

45-րդ տուրի խաղում «Վեստ Բրոմվիչը» 1։2 հաշվով պարտվել է «Հադերսֆիլդին» եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ 82 միավորով երկրորդ տեղում է։ «Վեստ Բրոմվիչին» կարող է շրջանցել երրորդ տեղում ընթացող «Բրենթֆորդը», որը 44 խաղում վաստակել է 81 միավոր։ 

1919 թվականին հիմնադրված «Լիդս Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով Պրեմյեր լիգայից դուրս էր մնացել 2004-ին։ Թիմը նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն է հռչակվել 1992-ին։