18.07.2020 11:30

Պաշտոնական․ Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Պաշտոնական․ Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի շարունակի աշխատանքը երևանյան ակումբում:

«Արարատ-Արեմենիայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը և չերկարաձգել Մինասյանի պայմանագրի ժամկետը, որն արդեն լրացել է:

Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» նրա գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տարել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:

Երկամյա աշխատանքի ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: