18.07.2020 12:00

Մեծ Բրիտանիայում երկրպագուների մուտքը ստադիոններ հնարավոր կլինի հոկտեմբերից

Մեծ Բրիտանիայում երկրպագուների մուտքը ստադիոններ հնարավոր կլինի հոկտեմբերից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս  Ջոնսոնը հայտնել է՝ երբ երկրպագուները կկարողանան դարձյալ այցելել ստադիոններ։ Նրանք այդ հնարավորությունից զրկվել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։

BBC-ն՝ հղում անելով երկրի վարչապետին հայտնում է, որ հոկտեմբերից հնարավոր կլինի երկրպագուների մուտքը ստադիոններ։ 

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիմը հասել է 293 հազար, մահացել է 45 119 վարակված։