18.07.2020 13:00

«Յուվենտուսը» մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստի

«Յուվենտուսը» մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստի

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 8 ֆուտբոլիստի, հաղորդում է Tuttosport-ը։

Նրանց թվում են պաշտպաններ Դանիելե Ռուգանին ու Մատիա Դե Շիլյոն, կիսապաշտպաններ Բլեզ Մատյուիդին, Սամի Խեդիրան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, հարձակվող Գոնսալո Իգուաինը։ 

Տրանսֆերի կհանվեն նաեւ այժմ վարձակալությամբ «Ջենոայում» հանդես եկող պաշտպան Կրիստիան Ռոմերոն եւ «Կալյարիում» խաղացող կիսապաշտպան Լուկա Պելեգրինին։

Իտալիայի առաջնության 33 տուրից հետո «Յուվենտուսը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։

Մնացած տուրերում «Յուվենտուսը» կմրցի «Լացիոյի», «Ուդինեզեի», «Սամպդորիայի», «Կալյարիի» եւ «Ռոմայի» հետ։