18.07.2020 13:30

Իկեր Կասիլյասը կվերադառնա «Ռեալ»

Իկեր Կասիլյասը կվերադառնա «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կվերադառնա Արքայական ակումբ՝ դառնալով նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը, հաղորդում է Marca-ն։ 39-ամյա Կասիլյասի պարտականությունները կհստակեցվեն առաջիկայում։

Այս տարվա ապրիլին Կասիլյասը հայտարարել էր․ «Այո, 5 տարի չեմ եղել «Ռեալում», բայց այդ ակումբն իմ տունն է։ «Ռեալում» եմ անցկացրել 25 տարի եւ վստահ եմ, որ մի օր կվերադառնամ որեւէ կարգավիճակում։ Դա իմ ցանկությունն է»։ 

Հիշեցնենք, որ Կասիլյասը 2015 թվականին «Ռեալից» տեղափոխվել էր պորտուգալական «Պորտու»։ «Ռեալի» առաջին թիմում նա անցկացրել է ավելի քան 700 հանդիպում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։

Ազգային հավաքականում 38-ամյա դարպասապահը նորամուտը նշել է 2000 թվականին, կարիերան ավարտել 2016-ին: Իսպանիայի հավաքականի հետ Իկեր Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012):