19.07.2020 09:05

«Արսենալը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

«Արսենալը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ 

Դուբլի հեղինակ դարձավ «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 19-ին կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։0 

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 71