20.07.2020 13:24

Էրդողանն այցելել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճար

Էրդողանն այցելել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճար

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը կիրակի օրը լուսանկարներ է տարածել, որոնցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը տնտղում է Ստամբուլում մինչև վերջերս թանգարան հանդիսացող, իսկ հիմա մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի հարդարանքը։

Հուլիսի սկզբին Էրդողանը հրամանագիր արձակեց Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու մասին, որից հետո երկրի Պետխորհուրդը որոշում կայացրեց տաճարը վերածելու մզկիթի։ Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ առաջին ընդհանուր աղոթքը Սուրբ Սոֆիայում տեղի կունենա հուլիսի 24-ին։

Թուրքիայի իշխանությունները հավաստիացնում են, որ աղոթքից ազատ ժամերին հնարավոր կլինի այցելել տաճար, և քրիստոնեական սրբերի պատկերներն էլ կմնան իրենց տեղերում։ Սակայն մշակույթի շատ գործիչներ կասկածում են, թե քրիստոնեական որմնանկարներն ու խճանկարները կպահպանվեն։

Փոխանցում է BBC-ն։