20.07.2020 21:53

ՀՀ ՊՆ. Տղաները զորացրվելու են ըստ ժամանակացույցի

ՀՀ ՊՆ. Տղաները զորացրվելու են ըստ ժամանակացույցի

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրել' նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը՝ մինչեւ սահմանային իրավիճակը հանդարտվի։

Պաշտպանության նախարարությունն ի պատասխան զինծառայողների դիմումների՝ արդեն հայտարարել է, որ դիմումները չեն բավարարվի, և տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։