21.07.2020 10:53

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի

Այսօր Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ, 24-25-ին կեսօրից հետո՝ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

ՀՄԿ ՊՈԱԿ