21.07.2020 11:21

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 273 նոր դեպք, առողջացել են 704-ը

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 273 նոր դեպք, առողջացել են 704-ը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն առողջացել են, իսկ 662-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 148180 թեստավորում:

Այսպիսով, ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք և 704 առողջացած։

Մահացել է 12 մարդ. Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք. պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է, հայտնում է ՀՀ ԱՆ-ն: